Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ


Արցախի վերադարձին բանակցային գործընթաց այլընտրանք չկա. ԼՂՀ արտգործնախարար



Ղարաբաղյան բանակցությունների ընթացքի, տարածաշրջանային զարգացումների համատեքստում հնարավոր փոփոխությունների եւ բանակցային գործընթացին առնչվող այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է ԼՂՀ արգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։

Պարոն Միրզոյան, որքանո՞վ եք հաջողված համարում ԼՂ համակարտության հարցում միջազգային իրազեկմանն ուղղված հայկական կողմի ջանքերը, մասնավորապես հայկական կողմի դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու հարցում։

Կարծում եմ՝ տեղեկատվական աշխատանքը այնպիսի մի ոլորտ է, որտեղ երբեք հնարավոր չէ ասել, որ հասել ենք որոշակի շատ լուրջ հաջողության եւ այլեւս անելիք չունենք։ Պետք է ընդունել, որ բավականին մեծ աշխատանք տարվել է թե այստեղ՝ Արցախում, թե Հայաստանում՝ իրազեկելու միջազգային հանրությանը առկա իրողությունների, փաստերի մասին, միջազգային հանրությանը հասցնելու արցախահայության, հայ ժողովրդի տեսակետը։ Դրա հետ մեկտեղ պետք է նաեւ ընդունել, որ կա հսկայական դաշտ, եւ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքները։ Ակնհայտ է, որ մեր քաղաքականությունն այդ հարցում պետք է լինի առավելագույս նախաձեռնողական ու, չխուսափենք այդ բառից, ագրեսիվ՝ օգտագործելով այն բոլոր նորարական եղանակներն ու ճանապարհները, որոնք այսօր առկա են լրատվական դաշտում։ 

Վերջին շրջանում՝ հաշվի առնելով Ռուսաստանից եկող որոշ ազդակներ եւ տարածաշրջանում որոշ զարգացումներ, փորձագետներ կան, որոնք ենթադրում են, որ Թուրքիան կփորձի Ռուսաստանի միջոցով հասնել նրան, որպեսզի ինչ-որ կերպ ներգրավվի որեւէ ֆորմատով բանակցային գործընթացին։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ կերպ Թուրքիայի ներգրավումը բանակցություններին եւ ընդհանրապես բանակցային ձեւաչափի որեւէ փոփոխություն։

Այսօր միակ առնչությունը, որ Թուրքիան ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նրա մասնակցությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Այդ մասին որոշումն ընդունվել է դեռեւս Միսնկի գործընթացի սկզբնական շրջանում։ Թուրքիան շարունակում է հանդիսանալ Մինսկի խմբի անդամ, բայց որեւէ լուրջ հեռանկար, որպեսզի Թուրքիան փոխի այդ կարգավիճակը, լուրջ ներգրավվածություն ունենա հակամարտության կարգավորման գործընթացին, ես չեմ տեսնում։

Ապրիլյան պատերազմից հետո կտրուկ ակտիվացման խոսակցությունները հայկական կողմից հնարավոր տարածքային զիջումների վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս տեսակի խոսակցությունների ակտիվացման պատճառը։

Այդ մասին նախ պետք է հարցնել նման խոսակցությունների հեղինակներին, որոնք տարածում են նման լուրեր, որոնք պնդում են, որ այդպիսի երեւույթ կա։ Արցախում մենք նման խնդիր չունենք, չենք դիտարկում։ Մեր հիմնական խնդիրն է այսօր ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնականոն գործունեությունը, նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ խնդիրներ մենք չունենք։

Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտեցումների հարցում Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կա՞ն տարաձայնություններ։

Ոչ, չեմ տեսնում որեւէ տարաձայնություն։ Իհարկե, հաշվի առնելով, որ մենք այնուամենայնիվ, առանձին պետություններ ենք, կարող են լինել որոշակի տարբերություններ, այսինքն՝ ոչ թե տեսակետներում, այլ թե ինչպես են այդ տեսակետներն արտահայտվում, ինչ քայլեր են ձեռնարկվում, բայց երկու հայկական պետություններն էլ գործում են հանուն մեկ ընդհանուր նպատակի։

ԼՂՀ-ն բանակցային գործընթաց վերադարձնելու ի՞նչ հեռանկար եք տեսնում։ 

Ես այստեղ կօգտագործեի այլընտրանք բառը։ Ղարաբաղի վերադարձին բանակցային գործընթաց այլընտրանք չկա։ Վաղ թե ուշ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությային գործընթաց, որովհետեւ Արցախի երկարատեւ բացակայությունը բանակցային սեղանի շուրջ նաեւ այսօրվա բանակցային գործընթացում ձեւավորված ոչ առողջ մթնոլորտի պատճառներից մեկն է։ Ես համոզված եմ, որ դա քաջ հասկանում են նաեւ միջնորդները, միջազգային հանրության ներկայացուցիչները։ Միակ խոչընդոտն այսօր այդ ճանապարհին միայն Ադրբեջանն է, որը հասկանում է, որ Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանին որպես բանակցային գործընթացի լիարժեք անդամ, ուղղակի ստիպելու է իրեն գնալ լուրջ քայլերի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ 

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ պայմանավորվել են միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել եւ Կասպշիկի թիմն ընդլայնել։ Ի՞նչ է արվել այդ ուղղությամբ եւ ընդհանրապես, եթե ներդրվեն այդ մեխանիզմները, ինչպե՞ս է այն աշխատելու եւ ի՞նչ է տալու դա մեզ։ 

Թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդարձակելու գաղափարը, թե հետաքննության մեխանիզմի ներդրման գաղափարը արցախյան կողմը ոչ միայն բազմիցս հանդես է եկել նմանատիպ առաջարկներով, նաեւ բազմաթիվ առիթներով մեր աջակցությունն ենք հայտնել այդ գաղափարին, համոզված ենք, որ այդ քայլերի լիարժեք իրականացումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել լարվածության մակարդակը շփման գծում, Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանին, ինչն իր հերթին դրականորեն կարող է ազդել բանակցային գործընթացի վրա, ձեւավորելով համապատասխան մթնոլորտ խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման համար։ Ցավոք սրտի, այդ երկու նախաձեռնություններն էլ չնայած Ադրբեջանի կողմից հայտնված ձեւական համաձայնության, բավականին դժվարությամբ են գործի անցնում։ Հուսանք, որ միջազգային հանրությունը հետեւողական կլինի, որովհետեւ այս խնդրում կարեւորը միջազգային հանրության դիրքորոշումն է, նրա վերաբերմունքը։ Այս պարագայում շատ մեծ դերակատարություն եւ պատասխանատվություն է ընկնում միջազգային հանրության վրա։ Նրանք պետք է հետեւողական լինեն իրենց իսկ կողմից առաջ քաշված այդ մեխանիզմների ներդրման հարցում։

Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև
Ամենադիտված