Վարչապետը՝ կադրային փոփոխությունների, սակագների փոփոխության ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին
ՔաղաքականությունՀայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարների փոփոխությամբ ոչ թե ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում ինչ-որ խնդիր լուծելու համար փոփոխություններ են անհրաժեշտ: Այս մասին նորանշանակ վարչապետը նշեց այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանեթոնում, լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե ովքե՞ր են նոր նախարարները, որոնց հանրությունը չի ճանաչում, նա պատասխանեց. «Նրանց կենսագրությունը բոլորին հայտնի է, նրանք իր թիմակիցներն են: Նրանք ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար»:
Կարեն Կարապետյանը նշեց, որ նոր նախարարների պրոֆեսիոնալիզմը տեսել է տարբեր ժամանակներում:
Հարցին, թե արդյոք կոռուպցիայի դեմ պայքարելու է Հովիկ Աբրահամյանի ստեղծած հանձնաժողովի միջոցով, վարչապետն արձագանքեց. «Այո, նաեւ ձեռնարկելու եմ այլ միջոցներ»:
Դիտարկմանը, թե այդ հանձնաժողովը որեւէ հաջողության չի հասել, նա նշեց, որ դեռ չի հետազոտել այդ հանձնաժողովի գործունեությունը, բայց չի կարծում, որ ոչ մի հաջողության չի հասել:
Ինչ վերաբերում է փաստին, որ որոշ գործարարներ արդեն ահազանգել են, որ իրենց ձեռքից բիզնեսը խլել են եւ այդ հարցով դիմել են նոր վարչապետին, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ դեռ չի հասցրել ուսումնասիրել խնդիրը, չգիտի:
Նա անդրադարձավ նաեւ գազի ու էլենգիայի սակագներին՝ նշելով, որ արդեն հանձնարարել է սոցիալապես անապահովներին տարանջատել սոցիալապես ապահովներից եւ նրանց համար սակագներ սահմանել, բացի այդ, գյուղատնտեսության վերամշակող ձեռնարկատերերի համար ստեղծել բարենպաստ պայմաններ: