Իշխանություններ, գոնե մի անգամ գիտակցեք, որ ժողովուրդը ձեր թշնամին չի
Ուշադրության կենտրոնումԳարիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս պահին և ցուցարարները և ոստիկանները իրենց տուն ու տեղը թողած սպասում են նախագահականի մատույցներում: Պահանջը արդար է և դա հասկանում են բոլորը: Ինձ ուղղակի հետաքրքիր է, այս պահին որևէ մեկը իշխանական ճամբարից լիազորված է ցուցարարների բարձրացրած խնդրով զբաղվելու համար:
Հարցս բացի բարոյական կոնտեքստից ունի նաև քաղաքական երանգ: Երկրի քաղաքացին սոցիալական պահանջ է բարձրացրել: Եզակի պահ է, երբ չկա քաղաքական պահանջ: Երկրի քաղաքացու միակ պահանջը այն է, որ իշխանությունը կանգնի իր կողքին: Իշխանությունը կկարողանա՞ արդյոք գոնե մի անգամ բավարարի քաղաքացու պահանջը: