Կուսակցական պատկանելությունն առաջնահերթ չէ. ԿԲ նախագահը՝ նոր Կառավարության մասին
ՔաղաքականությունԿառավարության հավաքագրման սկզբունքը փոխվել է նրանով, որ առաջնահերթ դրված չի կուսակցական պատկանելությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է նշել, որ ձեւավորում է պրոֆեսիոնալների կառավարություն: Նախկինում խոսքը եւ կուսակցական պատկանելիության եւ պրոֆեսիոնալիզմի մասին»,- ասաց ԿԲ նախագահը:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Նորանշանակ վարչապետն արդեն հասցրել է աշխատանքից ազատել գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, ֆինանսների եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարներին: