Ինձ համար իմ նշանակումը մեծ անակնկալ չէր. ֆինանսների նորանշանակ նախարար
ՔաղաքականությունՖինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի համար իր նշանակումը մեծ անակնկալ չէր:
«Ես աշխատում էի պետական հատվածում, անկախ նրանից, որ գերատեսչությունում եմ, անում եմ իմ աշխատանքը: Այդ պատճառով կարող եմ ասել, որ մեծ անակնկալ չէր, որովհետեւ վաղը մյուս օրը հնարավոր է՝ ես աշխատեմ մեկ այլ գերատեսչությունում վարչության պետ կամ փոխնախարար: Մենք մեր աշխատանքն ենք անում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Վարդան Արամյանը նշեց, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ստացել է եւ Հանրապետության նախագահից, եւ վարչապետից:
Նշենք, որ Վարդան Արամյանը ֆինանսների նախարար է նշանակվել սեպտեմբերի 20-ին՝ փոխարինելով գործադիրի հնաբնակ Գագիկ Խաչատրյանին: Ի դեպ, Արամյանը նորանշանակ նախարարների մեջ միակն է, որը քիչ թե շատ հայտնի է հասարակությանը։ Նա ֆինանսների փոխնախարար էր եւ 2013 թվականին տեղափոխվել է նախագահական նստավայր՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ։