Թուրքիան ստում է՝ իսրայելական դեսպանատան վրա երեկվա հարձակված թուրքը հոգեկան խանգարում չունի
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Թուրքիան ստում է, հայտարարելով թե իսրայելական դեսպանատան վրա երեկվա հարձակումն իրականացնող անձը հոգեկան խանգարում ունի: Սակայն ոչ պաշտոնապես հայտնի է, որ հարձակում իրականացնող անձը՝ Օսման Նուր Չալիշքան, ով Քոնյաից է, դատական գործընթացի մեջ է եղել իսրայելական դեսպանատան հետ: Բացի սա, այս անձը հանդիսանում է Թուրքիայի Ազգայնական Շարժում կուսակցության անդամ, որի ծայրահեղական թևն է համարվում ,,Գորշ գայլեր,, խմբավորումը: Անկարայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Ամիրա Օրոնը նույնպես ակնարկել է, որ կասկածում է տվյալ մարդու հոգեկան խնդիրներ ունենալու մեջ: Նրա պնդմամբ, որպեսզի հայտնաբերես մարդն արդյոք ունի հոգեկան խնդիրներ, եթե իհարկե դա ընդգծված և ցայտուն չի երևում, պետք է անցնի երկաժամկետ բժշկական զննություն: Մինչնդեռ հարձակումից ժամեր անց, հայտարարվեց , որ տվյալ անձն ունի հոգեկան շեղվածություն: