Վարչապետ. Պետական ծառայողների վարձատրման համակարգը պետք է վերանայել
ՔաղաքականությունՀայաստանում պետական ծառայողների վարձատրման համակարգը պետք է վերանայել։ Այս մասին սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ պետք է ստեղծել համակարգ, որը կմոտիվացնի պաշտոնյային, որպեսզի պետական աշխատողը, երկրին ծառայելու եւ ժողովրդին օգուտ տալու առաքելությունից բացի, իմանա, որ դրա համար վարձատրվում է։ «Այս պահին ես հարցի լուծում չունեմ, բայց մենք պետք է մտածենք այդ մասին։ Գերատեսչությունների ղեկավարները պետք է մտածեն, թե ինչպես են տեսնում իրենց աշխատակիցների մոտիվացիայի գնահատականը այն հնարավորությունների շրջանակներում, որոնք մենք ունենք»,– ասել է Կարապետյանը։