Ձեր ցավը տանեմ, մեզանից լավ ջահելներ
Գարիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս փողոցում կանգնած յուրաքանչյուր ոք, հատկապես երիտասարդ աղջիկները ինձ համար իմ վաղվա օրվա միակ հավատ ներշնչողներն են: Այս պահին անգամ իմ հոռետեսությունը ի չիք դարձավ: Հիմա հասկացաք?, թե ով են իրական հրեշտակները:
Այլևս շատ շատերս պիտի լռենք ու լսենք միմիայն նրանց, որովհետև բութ ու հաստավիզ, հաստափոր ու հլու հնազանդ հրաման կատարողի առաջ այսօր առաջին գծում հենց նրանք են կանգնած:
Եթե մեզնից ոմանք մի աներևույթ գիծ էին քաշել իրենց ապագայի վրա, այսօր, այս հիասքանչ երիտասարդների շնորհիվ, հասկացավ, որ ինչքան էլ մեզ ստիպեն արտագաղթել ու փորձեն հայաթափել երկիրը, միևնույն է կգտնվեն այն երիտասարդները, որոնք կկարողանան դիմակայել ցանկացած ոհմակի