Ոչ թալանին նախաձեռնության կազմակերպիչները ներկայացրել էին երկու պահանջ
BlogՏաթև Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ոչ թալանին նախաձեռնության կազմակերպիչները ներկայացրել էին երկու պահանջ` ազատ արձակել ձեռբակալված ցուցարարաներին և իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:
Փաստացի այս պահին նախձեռնության մասնակիցների առաջին պահանջը կատարվել է: Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բոլոր ձեռբակալվածները ազատ են արձակվել:
Բացի դա Օսիպյանի պնդմամբ վերջիններիս նկատմամբ քրեական գործ չի հարուցվի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 237 մարդ տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք: