Գնալ, թե չգնալ Բաղրամյան 26
Ուշադրության կենտրոնումԻզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ականատես ենք տարակարծության, որը դեռ Մաշտոցի պուրակի ժամանակից է... Այն է` քաղաքացիական և քաղաքական հակադրություն:
Քաղաքական մասը դեմ է Բ26 գնալուն և առհասարակ այս խնդրի լուծումը տեսնում է իշխանափոխության մեջ:
Քաղաքացիականը դեմ է բացի սոցիալականից հարցը այլ հարթություն տեղափոխել և կոչ է անում չքաղաքականացնել, ձուկ չորսալ և այլն...
Երևի ճիշտը գնալն է: Թող գնան ու տեսնեն, թե արդյոք խնդիրը այդպիսով լուծում կստանա? Հիասթափության դեպքում կդառնան քաղաքական և այլևս տարակարծություն և երկվածություն չի լինի պայքարողների միջև: