ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԵՌԱԾ ՄԱՐԴՈՒ ԵՐԿԻՐ…
Ուշադրության կենտրոնումՆորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքական կուսակցությունների մահը, մտավորականության լռությունը կամ բացակայությունը, հեղինակություն ունեցող անհատի ազդեցիկ խոսքի չգոյությունը, առաքելական եկեղեցու անտարբերությունը, սրճարաններում բազմած քաղքենու հեգնախառն ժպիտն ու մի քանի հարյուր երիտասարդի հախուռն պոռթկումը` դեպի անհաս, իմ երազի երկիր հայրենի…
Հ.գ. Քիչ առաջ եկա քաղաքի կենտրոնից: Մարդու հոգին փառավորվում է, որ տեսնում է, թե ինչպես է երիտասարդությունը երգում, մաքառում և ու հազար անգամ և…
Լրիվ սթափվեցի, երբ ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ այս երկրում այլևս չկա հեղինակավոր այն անհատը, ով այսօր կգար հրապարակ ու կբռներ դրոշակ ծածանող երիտասարդի թևից ու` տղա՛ ջան, կասեր, պայքարը այսպես չեն անում, կամ այսպես են պայքարում, որ իշխանության դեմ կռիվը այսպես է ու այսպես չէ…որ Հայաստանի, որ իմ ու քո երկրի վաղվա օրը այս պիտի լինի, ու դրա համար դու պիտի տաս քո բաժին զոհը..
Այդ մարդը, այդ անհատն այլևս չկա, ինչպես որ եղել է բոլոր ժամանակներում, համենայնդեպս` վերջին երեսուն տարում` հաստատ: Այժմ լրիվ դատարկություն է… Վազգեն Ա Կաթողիկոսի, Վիկտոր Համբարձումյանի, Հրանտ Մաթևոսյանի և էլի հարյուրավոր անհատների անգոյության ֆոնի ֆրա, ցնդելու բան է, բայց զգացողությունս գուժում է այն, որ հայրենիքը դարձել է մեռած մարդու երկիր…