Ալինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ


Առանց զորավոր բանակի երկիրն ապագա չունի

Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեության առաջին տարվա ամփոփմանը նվիրված հանդիպում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը, հոսպիտալների պետեր, բժիշկներ և հատուկ հյուրեր` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հրավերով` հունիսի 18-ից Երևանում գտնվող հայտնի ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները:

Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ արդեն ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է Վարդգես և Մերի Նաջարյանների կողմից նվիրաբերված ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներից մեկը: 
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր բ/ծ գնդապետ Սամվել Գալստյանը հանդես եկավ բացման խոսքով` ողջունելով բոլոր ներկաներին և շնորհակալություն հայտնելով ամերիկահայ բարերարներին: Խոսելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ գործունեության մասին` նա փաստեց, որ մեկ տարվա ընթացքում ասոցիացիան լուրջ ձեռքբերումներ է արձանագրել:

Զինվորական բժիշկները համախմբվել են կազմակեչպության շուրջ, որպեսզի միասնական ջանքերով ավելի մեծ արդյունավետությամբ շարունակեն իրենց հայրենանվեր գործը: 
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը նույնպես անդրադարձավ ասոցիացիայի գործունեությանը, նշելով, որ թեև մեկ տարին կարճ ժամանակահատված է` կատարված աշխատանքները գնահատելու համար, այնուամենայնիվ, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ գործունեության արդյունքներն արդեն ակնհայտ են. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» դարձել է յուրահատուկ հարթակ զինվորական բժիշկների համար: Կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ զինվորական հոսպիտալների անձնակազմերի հետ, վեր են հանվել զինվորական բժիշկներին հուզող տարաբնույթ հարցեր, շատ խնդիրներ արդեն իսկ լուծվել են»:

Պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը ևս իր գոհունակությունը հայտնեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ գործունեության կապակցությամբ՝ շեշտելով կատարված աշխատանքի մեծ կարևորությունը:

Հաշվետու ելույթով հանդես եկավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, նա փաստեց, որ այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումներն ակնառու են, սակայն կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: «Խնդիրների լուծմանը կարող է աջակցել նաև մեր ասոցիացիան, որի աշխատանը նպակատաուղղված է ինչպես ռազմաբժշկական ծառայության հայեցակարգային հիմքերի կատարելագործմանն, այնպես էլ զինվորական բժիշկների մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերի աջակցությանը:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահի խոսքով` ներկայումս ասոցիացիան ունի շուրջ 600 անդամ, որոնք հանրապետությունում ճանաչված գիտնականներ են, նախկին և ներկա զինվորական բժիշկներ, և պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները, փորձը ներդնել ռազմաբժշկական ոլորտի կայացման գործում: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան» նպատակ ունի աջակցել նորագույն բժշկական մոտեցումների ներդրմանը ԶՈւ-ում, պաշտպանել զինվորական բժիշկների իրավունքները և շահերը: 

Արդեն մեկ տարվա կենսագրություն ունեցող կազմակերպության կողմից իրականացվել են ծավալային և բովանդակային առումով նշանակալի միջոցառումներ: Օրինակ, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները բնութագրող հատկանիշները գնահատելու նպատակով՝ ԶՈւ մակարդակով անցկացվել է սոցիոլոգիական հարցում և իրավիճակի գնահատում: 2014-ի հոկտեմբերին ռազմաբժշկական ծառայության պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվել է միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ, ԱՄՆ, Հունաստանի, Ֆրանսիայի, Բելառուսի, Գերմանիայի ռազմաբժշկական ոլորտի ճանաչված մասնագետներ: «Մեր կողմից վերլուծվել և ըստ բժշկական կարիքների խմբավորվել են զինհաշմանդամների անհրաժեշտ տվյալները: Իրականացվել է հանրապետության բուժհիմնարկներում մի խումբ զինհաշմանդամների բժշկական օգնության կազմակերպումը: 2014 թվականին ԱՄՆ-ում մասնակցել ենք Կալիֆորնիայի բժիշկների գիտաժողովին, հանդիպում ունեցել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման հնարավորություններով հետաքրքրված հայ բարերարների հետ, արդյունքում՝ հայազգի բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները բանակին նվիրել են ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներ», -ասաց ասոցիացիայի ղեկավարը: 

Մերի Նաջարյանը նույնպես սիրով իր սրտի խոսքն ուղղեց ներկաներին: «Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ հայ զինվորականների առջև: Միայն ափսոսում եմ, որ թոռնիկներս այստեղ չեն և չեն տեսնում... ,- այսպես սկսեց իր խոսքը պատվելի տիկին Մերին, - Ամուսինս ամեն օր կրկնում է` այն երկիրը, որ չունի զորավոր բանակ, չունի ապագա: Իսկ զորավոր բանակի առաջին նախապայմանը զինվորականների առողջության պահպանումն է:

Տեսնելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության մեկ տարվա աշխատանքը` ես զարմացած եմ: Նախորդ տարի, երբ այցելեցինք Հայաստան, առաջին անգամ հանդիպեցի տիկին Ռուզաննային: Նա ասաց, որ ցանկանում է ասոցիացիա հիմնել: Մի քանի ամիս անց իմացա, որ ասոցիացիան ձևավորվել է և արդեն մեծ թվով անդամներ ունի: Ես տիկին Ռուզաննային խնդրեցի, որ որպես ասոցիացիայի ներկայացուցիչ` մասնակցի մեր` «Հայ-ամերիկյան բժիշկների միության» ամենամյա գիտաժողովին: Նա ընդունեց իմ հրավերը: Հաջող, անկեղծ, սրտացավ ելույթ ունեցավ և սիրվեց բոլորի կողմից: Նրա ելույթը շատերին հուզեց: Տիկին Ռուզաննան իր ելությում անդրադարձավ Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության խնդիրներին:

Արդյունքում` Գլենդելի հիվանդանոցը ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերեց 2 շտապօնության մեքենա, ևս 8-պատրաստվում է նվիրել: Ես հույս ունեմ, որ Լաս-Վեգասում տեղի ունեցող մեր հերթական գիտաժողովին Հայաստանից մեծ խումբ կմասնակցի: Դա փորձի փոխանակման մեծ հնարավորություն կընձեռի երկուստեք: Ցանկանում եմ, որ մեր համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի: Ամերիկահայ շատ բժշկներ ևս սիրով կգան Հայաստան: Ես ցանկանում եմ նաև շեշտել, որ այս տարիների ընթացքում բանակի ռազմաբժշկական ծառայությունը անճանաչելիորեն փոխվել է: Բավական մեծ ձեռքբերումներ կան: Ես ձեզ հաջողություններ եմ ցանկանում»: 

Վարդգես Նաջարյանը, լրացնելով Մերի Նաջարյանին, շեշտեց. « Զորավոր Հայաստանը երաշխիք է, որպեսզի Սփյուռքը գոյատևի: Իսկ Հայաստանը զորավոր է իր հերոսներով: Հերոսը մորաքույրս էր, որն Ուրֆայում հերոսամարտի ղեկավար ամուսնու կողքին մեկ ամիս թուրքերի դեմ կռվեց, ապա գերեվարվեց, բանտարկվեց թուրքական բանտում: Թուքերը նրան կախաղան հանեցին : Նրան ես չեմ կարող մոռանալ: Չեմ կարող մոռանալ Արցախյան ազատամարտում հերոսացած մեր տղաների քաջությունը: 1992 թվականի մի դրվագ պատմեմ... Ստեփանակերտը գնդակոծվել էր: Մի երիտասարդ եկավ, վիրավորված էր: Վերքերն էինք մշակում: Ասաց` բժիշկ ջան, շտապիր, պետք է ջոկատիս միանամ, հարցրի` քանի՞ հոգի եք ջոկատում: Պատասխանեց` 15, 8-ը զոհվել են... պիտի գնամ հասնեմ: Դուք ձեր ամենօրյա սխրանքով լրացնում եք մեր հերոսապատումը, ու ձեր քաջության առաջ ես խոնարհվում եմ»: 

Հանդիպման ավարտին եզրափակիչ խոսք ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի 1-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ նախարարը կարևորեց հասարակական կազմակերպությունների գործունեությունը` նշելով, որ դրանք նպաստում են ոլորտի զարգացմանն ու առաջընթացին. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամները մեր հանրապետության անվանի բժիշկներն են, պատերազմ անցած փորձառու զինվորականները, երիտասարդ մասնագետները, որոնց ջանքերի համադրման շնորհիվ կարող ենք հասնել հաջողությունների:

Կարևորում եմ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» աստեղծումը: Հատկապես վերջին տարիներին անձամբ ես բավական խիստ եմ եղել բժիշկների նկատմամբ: Սակայն անհրաժեշտ էր, որ այդ խստության հետ մեկտեղ լինի մի այնպիսի մթնոլորտ, որտեղ զինվորական բժիշկներն ազատ, անկաշկանդ կքննարկեն բոլոր խնդիրներ»:

Պաշտպանության նախարարը նշեց, որ պետք է աշխատանքները հետևողականորեն շարունակել և առաջ գնալ: «Անկասկած, մենք ակնկալում ենք հոգատարության բարձր աստիճան՝ մարդու, հայրենյաց պաշտպանի նկատմամբ, այն զինվորի նկատմամբ, ով կանգնած է առաջնագծում և մեր բոլորիս հպարտությունն է»: 

Ամփոփելով իր խոսքը` Սեյրան Օհանյանը նշեց. «Այս մեկ տարվա ընթացքում հետևել եմ ձեր կատարած աշխատանքին և համոզվել, որ հիմքը դրված է, ու ապագա հաջողությունները երաշխավորված են»: Նախարարը շնորհակալություն հայտնեց տեր և տիկին Նաջարյաններին` Բանակին նրանց մշտական աջակության համար:

Սեյրան Օհանյանի առաջարկով տեղի ունեցած քվեարկությամբ՝ Վարդգես և Մերի Նաջարյանները դարձան «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամներ: 

Նախարարը պատասխանեց նաև զինվորական բժիշկների կողմից իրեն ուղղված հարցերին: 

Հասմիկ Գյոզալյան

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԵրբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված