Բողոքի ցույցը, փաստորեն, մտել է սկզբունքների փուլ:
Ուշադրության կենտրոնումՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Մի քանի թեմա է խառնվել իրար. հոսանքի սակագին, ցուցարարներին ծեծի ենթարկածների հայտնաբերում և պատասխանատվության ենթարկում, լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած անձանց հայտնաբերում և պատասխանատվության ենթարկում:
Եվ մի բան էլ. հոսանքի սակագնի բարձրացման դեմ պայքարը չպետք է տանեն լրագրողները: Այս պահին նրանց դերակատարումը անհրաժեշտից բարձր է: Հատկապես, լրագրողների նման շփումը ոստիկանության հետ բացարձակապես չի բխում պայքարի կազմակերպիչների և մասնակիցների շահերից և նպատակներից: