Գյումրու ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշն արդեն պատրաստ է
ՔաղաքականությունՀոկտեմբերի 2-ին Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն արդեն փոփոխված ընտրակարգով, համաձայն նոր Սահմանադրության Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունը լինելու է համամասնական, ինչպես մինչ այժմ եղել է Երևանում: Սա ենթադրում է՝ քվեախցիկում քաղաքացու ձեռքին լինելու է մեկ քվեաթերթիկ, և վերջինս ընտրություն է կատարելու քաղաքական ուժի՝ կուսակցության կամ դաշինքի օգտին և ոչ թե անձի: Ընտրատարածքում քվեաթերթիկի նմուշ արդեն առկա է՝ բոլոր 11 քաղաքական ուժերի անվանումներով: Թիվ 34 ընտրատարածքի նախագահ Էդվարդ Բաղրամյանը հիշեցնում է՝ քվեաթերթիկում պետք է փնտրել ոչ թե 411 թեկնածուների անուններն, այլ քվեարկել այն կուսակցության օգտին, որի համամասնական ցուցակում ընդգրկված է իրենց նախընտրելի թեկնածուն:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում