Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Ի՞նչ են այս դիմանկարները. արվեստաբանը՝ զոհված հերոսների Street Art նկարների շարքի մասին

ԵՊՀ մարտական պատրաստվածության ակումբը նկարիչ Արթուր Ավագյանի հետ նախաձեռնել է «Քառօրյա պատերազմում արիաբար զոհված հերոսների նկարները՝ համալսարանի պատերին» խորագրով Street Art նկարների շարք: Շարքի առաջին նկարը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանինն էր, երկրորդում՝ հերոսը կապիտան Արմենակ Ուրֆանյանն է:

Նախաձեռնության մասին տարբեր կարծիքներ կան: Շատերը ողջունում են գաղափարը, սակայն դրա իրագործումը համարում են անհաջող փորձ: Այդ կարծիքին է նաեւ արվեստաբան Հասմիկ Բարխուդարյանը.

«Եթե տեսած չլինեի, թե նախաձեռնությունն իրականում իրենից ինչ է ներկայացնում գուցե ողջունեի, բայց, համալսարանի պատերին, պարզվում է՝ շենքի պատին ու փողոցում եւ պարզվում է նաեւ հարակից գետնացումում, եւ փորձ է արված դիմանկարները տեղավորել սթրիթ-արթի սահմաններում: Բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, արվեստային և ոչ միայն: Նախ հարկավոր է հասկանալ, թե զոհված զինվորների այս  դիմանկարներն իրականում իրենցից ինչ են ներկայացնում: Կարծում եմ՝ խնդիրը հենց նրանում է, որ նկարիչն ինքը մինչեւ վերջ չի գիտակցել, թե ինչ է անում: Ի՞նչ են այս դիմանկարները. զինվորի երբեմնի լինելիության կամ այսօրվա չլինելիության վկաներ, թե՞ նրանց հերոսության հիշեցումը:  Պետք չէ նաեւ անտեսել այն, որ մենք դեռ մերօրյա հերոսների հանդեպ վերաբերմունքի ձեւավորման, նրանց արածն ու մեծությունը իմաստավորելու խնդիր ունենք: Ու նման նախաձեռնությունները պետք է շատ նրբանկատորեն արվեն, շատ մտածված եւ շատ դիպուկ: Տվյալ դեպքում՝ նախաձեռնությունը համարում եմ ձախողված, պատճառները շատ են:»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հասմիկը:

Հասմիկի խոսքով՝ պարտադիր չէ լինել արվեստաբան՝ հասկանալու համար նկարչի երիտասարդ եւ անփորձ ձեռքը.

«Պարզապես դիմանկար, արտաքին նմանեցման փորձ, գույների անզուսպ կիրառում: Ակնհայտ է, որ երիտասարդը դիմանկարչի իր հմտությունները հղկելու կարիք ունի եւ դեռ կայացման երկար ճանապարհ ունի անցնելու: Այդ ճանապարհին ես նրան ամենայն հաջողություն եմ մաղթում, սակայն խորհուրդ կտամ չտրվել ժամանակից շուտ հայտնի դառնալու գայթակղությանը: Կարծում եմ՝ երիտասարդը դեռ իր արվեստանոցում բազմաթիվ կտավներ ու թղթեր պիտի փչացնի, դեռ շատ գրքեր պիտի կարդա: Սա այն է, ինչ կուզեմ ասել նկարչին, քանի որ երիտասարդ նկարչից պահանջել մեծ հմտություն արդարացի չի լինի մեր կողմից: Խնդիրը երիտասարդի անհամեստության եւ իր ստեղծագործությունները հանրայնացնելու ժամանակավրեպ ձգտման եւ այդ հարցում նրան աջակցող, թեւ եւ թիկունք տվող մարդկանց պատրաստակամության մեջ է: Ընդ որում՝ երիտասարդի այս ձգտումը հանդիպել է մի թեմայի, որտեղ ձախողելն ավելի անթույլատրելի է: Կրկին հանդիպում ենք թեմայի միջոցով ազդեցություն գործելու և հանդիսատես գրավելու փորձի: Եթե այլ թեմայի ընտրության դեպքում դիտողի ուշադրությունը կսեւևեռվեր նաեւ «ինչպես պատկերված լինելու» խնդրի վրա, ապա այս դեպքում ենթադրվում է, որ դիտողին պիտի միանգամից գրավի եւ հուզի թեման՝  հեռացնելով դիսկուրսն այլ ուղղությամբ վարելու ցանկությունը»:

Արվեստաբանն ասում է՝ աշխատանքները որպես street art մատուցելը եւս ծիծաղելի է:

«Թե ոճական, եւ թե գաղափարական առումով այս գործերը սթրիթ-արթի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, թերեւս միայն այն, որ արված են փողոցում: Գործերը  նույն հաջողությամբ կարող էին կտավին կամ թղթին արված լինել եւ բովանդակային առումով ոչինչ չէր փոխվի: Իսկ ահա սթրիթ-արթը հենց այն արվեստն է,  որ ուրիշ տեղ, քան փողոցում արված լինելու դեպքում, կկորցնի ազդեցությունը եւ  ձայնազուրկ կդառնա:

Ինչպես ես կցանկանայի տեսնել այս դիմանկարները… Բաներ կան, որոնք ցանկության հարց չեն, կան ավանդույթներ, կան ընդունված կանոններ, եւ կարծում եմ, որ զոհված հերոսի դիմանկարը գետնանցումում պատկերելը, մեղմ ասած, սխալ է: Գետնանցումի պատերը թանգարանի պատեր չեն, մեմորիալ հուշարձաններ չեն, դրանք պարզապես գետնանցումի պատեր են: Գուցե կոպիտ կհնչի, բայց կարծում եմ՝ մեզանում կա նաեւ մերօրյա հերոսների իմիջի խնդիր: Այսինքն՝ ձգտում եւ խնդիր կա նրանց պատկերները դարձնել սիմվոլ, ինչպես օրինակ՝ Չե Գեւարայի հայտնի դիմանկարի դեպքում: Բայց պիտի կրկնվեմ, որ մերօրյա հերոսների հանդեպ վերաբերմունքի ձեւավորման և նրանց հերոսության իմաստավորման խնդիր ունենք դեռ եւ նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու սխալ նախաձեռնությունները միայն կարող են վնասել այդ գործընթացին»:

Հասմիկը խոսեց նաեւ այն մասին, թե, առհասարակ, ինչ է իրենից ներկայացնում street art-ը.

«Ասեմ որ, առաջին անգամը չէ, որ անդրադառնում եմ այս խնդրին: Երեւանի փողոցներում հայ մեծերի դիմանկարներ պատկերող մեկ այլ երիտասարդ «ռայթերի» մասին իմ հոդվածում արդեն նշել եմ ակնհայտ մի ճշմարտություն, որ սթրիթ արթն ի սկզբանե խնդիրներ բարձրացնող, խնդիրները հանրայնացնող արվեստ է: Բացի այն, որ սթրիթ-արթը օրենքով արգելված է` որպես վանդալիզմի ակտ ճարտարապետական կառույցի հանդեպ, այն նաեւ շատ հաճախ իր բովանդակության տեսանկյունից չի ընդունվում տվյալ երկրի իշխանությունների կողմից, քանի որ բարձրաձայնում է կարեւոր ու ցավոտ սոցիալ-քաղաքական, մշակութային հարցեր: Ըստ էության՝ սթրիթ-արթը արվում է թաքուն, արգելված վայրերում, այն պետք է պարունակի որոշակի ուղերձ, եւ որպես կանոն՝ նման արվեստը շատ կարճ կյանք է ունենում, իսկ այնպիսի հայտնի ու արվեստում արդեն դասական դարձած ստրիթ արտիստներ` ինչպիսիք են օրինակ Բենքսին, Բլեք լե Ռաթը և այլք, մինչ օրս թաքնվում են ու չեն հանրայնացնում իրենց անձը` հստակ գիտակցելով իրենց պատասխանատվությունը:  Այս դեպքում մեր երիտասարդը, կարծես, չի էլ փորձում թաքցնել իր անձը եւ խիստ կասկածում եմ, որ գործերը թաքուն են արվել, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ շատ լրատվամիջոցներ հիացական հոդվածներ են հրապարակում այս նախաձեռնության մասին՝ չլինելով ոլորտի մասնագետներ եւ չհասկանալով, թե ինչ են իրականում գովազդում:

Ընդ որում՝ հարկ է նշել նաեւ այն, որ սթրիթ-արթի տեխնիկան ենթադրում է նախօրոք արվեստանոցում թղթի վրա արված պատկեր, որը հետո  շատ արագ փակցվում է, եւ ոչ թե ներկը քսվում է անմիջապես պատին՝ վնասելով ճարտարապետական կառույցը, անհնար դարձնելով այն մաքրելը: Իհարկե, կան որոշ բացառություններ, երբ պատերը նկարազարդվում են բարեկարգման նպատակներով, ինչպես օրինակ մեր քաղաքի դալանները»:

 

Արվեստաբանի կարծիքով քաղաքի պատերը առհասարակ չպիտի հասանելի լինեն սթրիթ-արթի համար եւ հենց դրանում է սթրիթ-արթի հմայքը՝ չթույլատրված լինելը.

«Նման սթրիթ-արթը ես միայն ողջունում եմ Երեւանի փողոցներում, երբ դրանք լինում են սուր և դիպուկ, իսկ տեխնիկապես նաև պրոֆեսիոնալ արված: Բարեբախտաբար մենք ունենք նաև այդպիսի սթրիթ-արթի օրինակներ, ի դեմս  «Արտ-լաբորատորիա» եւ «Հակահարված» խմբերի աշխատանքների: Ես մեծ ոգևորությամբ կընդունեի նման նախաձեռնություն, որը կխոսեր այդ նույն զինվորների զոհվելու պատճառների մասին, կողջունեի համարձակ ու սուր մոտեցում հարցին՝ գաղափարական առումով, ու այդ դեպքում, գուցե, թե ես, եւ թե մյուս բոլոր քննադատները ներեին տղային իր տեխնիկապես ոչ հմուտ արված գործերի համար: Առասարակ, կարծում եմ՝ ցանկացած նախաձեռնությունից առաջ հարկավոր է խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ: Հուսով եմ, որ համապատասխան ինստանցիաները կզբաղվեն այս հարցով եւ կկանգնեցնեն օր օրի շատացող այս դիմանկարների հաղթարշավը: Հուսով եմ նաեւ, որ Երեւանը ժամանակի ընթացքում չի վերածվի սկսնակ նկարիչների էքսպերիմենտների հարթակի»:

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասին
Ամենադիտված