Մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico


10՝ մեզ համար սովորական երևույթներ, որոնք արգելված են Սաուդյան Արաբիայում

Life
 
 
 

Սուրբ Վալենտինի տոն

Բոլորս էլ գիտենք, որ փետրվարի կեսին հրաշալի հնարավորություն է ընձեռնվում մեր երկրորդ կեսերին ուրախացնելու: Սաուդյան Արաբիայում Սուրբ Վալենտինի տոնը նշելն արգելվում է, և որպեսզի մարդիկ չխախտեն այս և մի քանի նման այլ կանոններ՝ այստեղ գործում է կրոնական ոստիկանություն: Այս օրը կանանց արգելվում է կարմիր հագուստ կրել: Եթե դրսում կրոնական ոստիկանները կարմրազգեստ որևէ կին են տեսնում, ապա միանգամից նրան ետ են ուղարկում տուն՝ հագուստը փոխելու:

 

Սոցիալական միախառնումներ

Սաուդյան Արաբիայի ռեստորաններում հստակ կանոն կա գործող: Առանձնացված են երկու հատվածներ. մեկը՝ խմբային (ընտանիք կամ տղամարդկանց խումբ), մյուսը՝ միայնակ այցելությունների համար: Մաքդոնալդսում և արագ սննդի այլկետերում միշտ երկու շարքով են հերթեր գոյանում՝ կանանց և տղամարդկանց: Իսկ որոշ սուպերմարկետներ կանանց թույլ են տալիսմուտք գործել միայն զուգընկերոջ ուղեկցությամբ:

 

Կինոթատրոններ

Կինոթատրոններ կան, որոնք առանձին երկու սրահներ ունեն՝ կրկին կանանց և տղամարդկանց համար: Մի շարք նոր ֆիլմեր անգամ չեն էլ հասնում կինոթատրոններ, քանի որ իրենց մեջ պարունակում են այնպիսի տեսարաններ կամ կերպարներ, որոնք այստեղ «հարամ» են համարվում՝ մեղք:

 

Խոզի միս

Սա արգելված է նաև մյուս մահմեդական երկրներում, սակայն Սաուդյան Արաբիան դուրս է եկել սահմաններից. այստեղ ոչ միայն արգելվում է խոզի միսը որպես սնունդ օգտագործել, այլ նաև չի թույլատրվում խոզ բուծել:

 

Երաժշտական կրթություն

Երաժշտությունն արգելված չէ երկրում, սակայն այն լսել կարող եք միայն սեփական տանը: Առևտրի կենտրոններում քար լռություն է տիրում: Իսկ ինչ վերաբերում է կրթությանը՝ դպրոցներում և համալսարաններում երաժշտական կրթություն չեն ստանում: Երգել կամ որևէ գործիքով նվագել սովորելու համար ստիպված եք կա՛մ մասնավոր ուսուցիչներ գտնել (որն այնքան էլ հեշտ չէ Սաուդյան Արաբիայում), կա՛մ էլ գնալ արտասահման: Չնայած այս ամենին՝ այնտեղ գոյություն ունեն մի քանի ռոք-խմբեր, որոնք աշխատում են պաշտոնյաների աչքին չերևալ:

 

Սպորտը՝ կանանց համար

Առաջ գույություն ունեին ընդամենը մի քանի սպորտային կենտրոններ, որտեղ կանայք կարողանում էին մարզվել՝ օրինական կերպով: Սակայն որոշ ժամանակ անց կրոնական ոստիկանությունը «նրանց էլ հասավ»: Դպրոցներում աղջիկները ֆիզկուլտուրա առարկան չեն անցնում, որն էլ իրականում շատ վատ ազդեցություն է թողնում թույլ սեռի առողջության վրա: Սաուդյան Արաբիայի օլիմպիական կազմում ընդամենը երկու կին կա, և երկուսն էլ ծնվել ու մեծացել են ԱՄՆ-ում:

 

Յուրաքանչյուր կրոն՝ բացի իսլամից

Մահմեդականները շատ զգայուն են իրենց հավատքի վերաբերյալ: Եթե մարդը հրաժարվում է իր հավատքից կամ ցանկանում է ուրիշ կրոն ընդունել, ապա նրան մահապատիճ է հասնում: Այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիայում ավելի լավ է լեզուն ատամների արանքում պահել, եթե խոսքը գնում է հավատքի մասին, հակառակ դեպքում կարող եք ուղղակի սխալ բաներ բերանից դուրս թռցնել:

 

Աշխատող կանայք

Ո՛չ, նրանք դատապարտված չեն հավերժ անգործության: Նրանք նույնպես կարող են աշխատել, բայց միայն հատուկ վայրերում: Հիմնականում կանայք աշխատում են կրթության կամ բժշկության ոլորտում: Վերջերս նրանց թույլատրվեց աշխատել նաև սուպերմարկետնորում՝ դրամարկղերի մոտ: Այնտեղ, որտեղ կա ինժեներիա, արդյունաբերություն կամ իրավաբանություն՝ կանանց չեք տեսնի: Անգամ ներքնազգեստի խանութներում աշխատում են միայն տղամարդիկ-խորհրդատուներ:

 

Կանայք, որոնք ճանապարհորդում են առանց թույլատվության

Կինը չի կարող միայնակ ճանապարհորդել, եթե չունի հատուկ թույլտվություն, որը տալիս է կա՛մ նրա ամուսինը, կա՛մ խնամակալը: Միակ եղանակը այս սահմանափակումը շրջանցելու՝ 45 տարեկանին սպասելն է: Այդ տարիքից հետո կնոջը՝ ճանապարհորդելու համար ոչ մի հատուկ թույլտվություն էլ պետք չէ:

 

Կին-վարորդներ

Սա այն եզակի արգելափակումներից է, որի դեմ մահմեդական կանայք փորձել են պայքարել: Կինը կարող է մեքենա վարել միայն մասնավոր բնակավայրերում և անապատում: Մնացած դեպքերում կինը կարող է հայտնվել կրոնական ոստիկանության ուշադրության կենտրոնում: Վերջիններս կարծում են, որ մեքենա վարելու համար կանայք հաճախ են սկսում բացակայել տանից, կարող են հանդիպել այլ տղամարդկանց հետ, որն էլ կարող է հասցնել մահապատժի:

Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը
Ամենադիտված