35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Ես ուղղակի կցանկանայի տեսնել մեկին, ով վերջին 3 տարում ընդունվել է աշխատանքի Հ1-ում՝ բայց չունի թիկունք և հովանավոր

Կարեն Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Վերջերս ՛՛ Առաջին ալիք՛՛-ի  վերանվանված Հանրային Հեռուստատեսության նկատմամբ այս շաբաթ ուշադրությունը անհավանական մեծ էր: Նախ՝ այդ տխրահռչակ նախագիծը, և հետո՝ նախագահի այցը Հ1: Ու քանի որ սկսեցին խոսել պետական բյուջեի հաշվին ապրող մեր երկրի միակ հեռուստաալիքի թերություններից, կարծում էի, թե մի շատ կարևոր խնդիր ևս քննարկման թեմա կդառնար: Սակայն այդ մասին՝ ոչ  մի բառ: Խոսքը Հ1-ի կադրային քաղաքականությանն է վերաբերում: Ես հրաշալի հասկանում եմ, որ կան մարդիկ, անհատներ, ովքեր տարիներ շարունակ լինելով ալիքի էկրանային դեմքը (ի դեպ՝ խոսքը բավականին պրոֆեսիոնալ մարդկանց մասին է), կարող են և պիտի՛ տասնամյակներ շարունակ մնան հեռուստաալիքի էկրանին:  Սակայն երբ մի ողջ հավերժություն  դու չես տեսնում ոչ մի թարմ դեմք, ու նոր նախագծերում դու անընդհատ տեսնում ես նախորդ նախագծերից արդեն ձանձրալի, հոգնեցնող ու ոչ պրոֆեսիոնալ մարդկանց՝ ակամայից սկսում ես մտածել, որ այս հեռուստաալիքում ՛՛ մենք մերոնցով յոլա ենք գնում՛՛ ոճով են աշխատում:

 Ի՞նչ է նշանակում տարիներ շարունակ չունենալ ոչ մի նոր հաղորդավար(ուհի), մեկնաբան, այն էլ այն դեպքում, երբ որպես Հանրային հեռուստատեսություն՝ քո հարկի տակ  յուրաքանչյուր տարի մի քանի հայրուր ուսանող է պրակտիկա անցնում: Հանրային հեռուստատեսություն ես, և ոչ թե մասնավոր ինչ որ հեռուստաալիք, և ի սկզբանե կոչված ես բավարարելու հասարակության պահանջները, լինել նրա խոսափողն ու նաև կրթել նրան: Իսկ ո՞վ պիտի կրթի այսօրվա սերնդին Հանրայինի դեմքերից՝ լուրերի գլամուրային մեկնաբանը՞, ում ճչացող վառ դիմահարդարումն ու մեր իրականության գորշ լրահոսն այնքան կոնտրաստային են դառնում, թե՞ նա, ով իր սոցէջում սեփական երեխայի մորը դանակով խփելու սպառնալիքներ է տարածում, իսկ առավոտյան բարի լույս է մաղթում մեզ:

Դե  իսկ երրորդն էլ երեկոյան բարության, կարեկցանքի, հիվանդ երեխաներին օգնելու կոչ է անում եթերից,  հետո գնում տուն ու օրվա անհոգ, շռայլ ու գլամուրային լուսանկարները ներբեռնում համացանց՝ կարծես հաստատելով, որ եթերում արտասվելը իր մասնագիտությունն է և ոչ թե զգացմունքային պոռթկումը:  Իսկ որքան կիրթ ու պատրաստ կադրեր կան, որոնց մուտքը հեռուստատեսության աշխարհ ուղղակի փակ է միայն նրա համար, որ մասնավոր ալիքի դեպքում նրանք չունեն ապագայում ինչ-որ մեկի սիրուհին դառանու հեռանկար և կամք, իսկ Հանրայինի դեպքում էլ՝ նախորդ երկուսը՝ գումարած նաև ՄԵՋՔ: Որքան ցավալի է, երբ տեղեկանում ես, որ ամիսներ շարունակ փորձաշրջան անցած, սեփական հրաշալի գաղափարներով կիսված ու իրեն փայլուն դրսևորած պետական ԲՈՒՀ-ի լրագրող-շրջանավարտը չի ընդունվում աշխատանքի  այն պատճառաբանությամբ, որ նա չի համապատասխանում  'Հանրայինի պահանջներին' և նրա փոխարեն եթեր է վերադառնում մի հաղորդավարուհի, ով դեռ 10 տարի առաջ էր իրեն սպառել ու եթերից նրան դիտելիս միայն լարվածություն ես զգում, երբ տեսնում ես այդ հաղորդավարուհու  վախեցած ու ապշած աչքերը:

Ես ուղղակի կցանկանայի տեսնել մեկին, ով վերջին 3 տարում (այսինքն Մարգարիտա Գրիգորյանի գործադիր տնօրեն դառնալու պահից) ընդունվել է աշխատանքի Հ1-ում՝ բայց չունի թիկունք և հովանավոր:  Կարծում եմ՝ չի գտնվի նման մեկը… Ահա թե որտեղից է պետք սկսել բարեփոխումներն այդ հեռուստատեսությունում, այլ ոչ թե տարին մեկ գերհագեցած տեխնիկա ձեռք բերել միայն նրա համար, որ ձեր հոգնած, ձանձրալի ու ոչ պրոֆեսիոնալ դեմքերը պայծառ երևան: Վերջիվերջո մոռանալ պետք չէ, որ այդ հեռուսաալիքի վրա մեր հասարակությունը ունի պահանջներ ներկայացնելու լիարժեք իրավունք, քանզի լավ գիտեք՝ 'նա, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը': Իսկ տվյալ պարագայում Հ1-ի հավաքարարից մինչև գործադիր տնօրեն իրենց աշխատավարձի համար պարտավոր են մեր հասարակության ամեն մի անդամին, որովհետև բյուջեն, որից սնվում են իրենք՝ իսկ խոսքը 15 մլն-ից ավելի դոլարի մասին է , մեր բոլորիս կիսադատարկ գրպաններից  է լցվում:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Ամենադիտված