Որդուս հետ տեղի ունեցածը մի՛ կապեք ընտրությունների հետ. Վարդեւան Գրիգորյան
ՔաղաքականությունԲՀԿ-ից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանը խնդրում է որդու հետ տեղի ունեցած դեպքը չկապել ընտրությունների հետ:
«Խնդրում եմ շահարկման թեմա չդարձնել տեղի ունեցածը»,- այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդեւան Գրիգորյանը:
Անդրադառնալով ընտրություններին` Գրիգորյանը նշեց, որ ինքը որեւէ խախտման մասին չի լսել: Նշենք, որ թեկնածուն ընտրության էր եկել թոռան հետ:
Հիշեցնենք, որ Վարդեւան Գրիգորյանի որդու մարմինն օրեր առաջ հայտնաբերել էին իրենց տան նկուղում: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդն ինքնասպանություն է գործել: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: