Մամիկոն Ասլանյան. Ընտրությունները անց են կացվելու թափանցիկ ու մրցակցային պայմաններում
ՔաղաքականությունՎանաձոր համայնքի ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ կատարել է իր քաղաքացիական պարտքը թիվ 30/44 ընտրատեղամասում: Ասլանյանը ընտրության էր եկել կնոջ եւ երկու տղաների հետ միասին:
Լրագրողների հետ զրույցում Ասլանյանը հայտարարել է, որ մարդկանց ակտիվություն է նկատում, իսկ ընտրատեղամասերում ուղղորդումներ չի նկատել։ «Այսօր ես սպասում եմ, ես չեմ գնահատելու, արդյունքները գիշերն արդեն կերեւա»,-ասաց Ասլանյանը, նշելով, որ քվեարկել է հանուն վաղվա Վանաձորի:
Ըստ թեկնածուի, այս ընտրությունները անց են կացվելու թափանցիկ ու մրցակցային պայմաններում: Ասլանյանը ընտրախախտումներ հայտնաբերելու դեպքում կոչ արեց դիմել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ Վանաձորում ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն։

