Քաղաքապետի եղբայրն ու թիմակիցները փորձել են ազդել ընտրողների վրա. ահազանգ
Քաղաքականություն«Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը Facebook-յան իր էջում գրել է. «Քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ֆիքսվել է ընտրակեղծիքների ավանդական դարձած մեխանիզմներից մեկի կիրառումը։
«Ըստ տեղեկությունների` Ղշլաղ թաղամասի 50 և 51 ընտրատեղամասերի տարածքից չեն հեռանում գործող քաղաքապետի եղբայրն ու նրա թիմակիցները՝ փորձելով ազդել ընտրողների վրա։ Ցանկանում եմ ոստիկանության և դիտորդների ուշադրությունը գրավել այս հանգամանքի վրա, միևնույն ժամանակ կոչ անել Ոստիկանությանը ապահովել ընտրությունների բնականոն և առանց խախտումների ընթացքը»: