Սկանդալ ընտրատեղամասի մոտ. Սեւանի քաղաքապետը պնդում է, որ ընտրակաշառք են բաժանում
ՔաղաքականությունՍեւանի Մշակույթի պալատի առջեւ քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի եւ քաղաքացիների միջեւ:
Քվեարկության եկած քաղաքապետը մինչ ընտրատեղամաս մտնելըNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգել է, որ ՀՀԿ-ի աջակցությունը վայելող քաղաքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանում:
Ռուդիկ Ղուկասյանը մատնացույց է արել բակում կանգնած քաղաքացիներին, որոնցից մեկը վեճի է բռնվել քաղաքապետի հետ՝ հայտարարելով, որ նա զրպարտում է:
Մանրամասները տեսանյութով կներկայացնենք քիչ անց: