Վանաձորում լրագրողի են ծեծել (տեսանյութ)
TVAraratnews.am
Վանաձորի 30/47 ընտրատեղամասում հարձակվել են araratnews.am-ի լրագրող Շողիկ Գալստյանի վրա, ծեծել, կոտրել հեռախոսը։ Երբ մեր լրագրողը փորձել է հեռախոսով նկարել ընտրողներին պարբերաբար ուղեկցող անձանց, տեսանյութում երեւացող կինը վազելով մոտեցել է, հարձակվել վրան, ոստիկանների եւ լրագրողների ներկայությամբ ձեռքից խլել հեռախոսը, ապա հարվածելով ասֆալտին՝ կոտրել այն։