Սևանում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պարտվել է
ՔաղաքականությունԿենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում պարտվել է գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:
Հաղթող թեկնածու Սարգիս Մուրադյանը հավաքել է 6671 ձայն, Ռուդիկ Ղուկասյանը`3669, իսկ Արա Սմբատյանը`1188 ձայն:
308 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք` ընտրողների ընդհանուր թիվը 19 526 է: