Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը պարտվել է
ՔաղաքականությունԿենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Սարգսյանը, ով հավաքել է 4 033 ձայն:
Գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հավաքել է 3179 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Սրբուհի Գրիգորյանը`173 ձայն:
189 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք` ընտրողների ընդհանուր թիվը 12 124 է: