Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ


Վանաձորում մեր թեկնածուն պետք է համագործակցի մյուս քաղաքական ուժերի հետ. Շարմազանով

Հայաստանի hանրապետական կուսակցությունը դրական է գնահատում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ կուսակցության համար շատ կարեւոր էր Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում ՀՀԿ-ական թեկնածուների հաղթանակը:

«Թե Գյումրիում, թե Վանաձորում  ՀՀԿ-ական թեկնածուները հաջողության հասան, որը լավ հնարավորություն է ապագա խորհրդարանական ընտրություններում հաջողություններ ամրապնդելու համար: Մենք ընդհանուր առմամբ, բավարարված ենք եւ դրական ենք գնահատում ընտրությունները, որովհետեւ 292-ից 190 համայնքում  ՀՀԿ-ի ներկայացուցիչները հաջողության հասան: Կային 1-2 համայնքներ, որտեղ մենք պետք է վերլուծություն կատարենք: Վանաձորի արդյունքները նորմալ ենք գնահատում՝ գրեթե 38 տոկոս, շատ լավ արդյունք է նման ընտրապայքարի մեջ: Մեր ընտրված թեկնածուները պետք է համագործակցեն մյուս քաղաքական ուժերի հետ, ծառայեն վանաձորցիներին, գյումրեցիներին եւ հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծեն մեր համաքաղաքացիների խնդիրները: Վանաձորն ու Գյումրին ավանդաբար երկու դժվար քաղաքներ էին իշխանությունների համար, քանի որ նախորդ ընտրություններում իշխանությունը դրական ցուցանիշ չէր արձանագրել այս քաղաքներում: Իսկ Սեւանում կարեւոր էր, որ ՀՀԿ կուսակցությունը ճիշտ ընտրություն կատարեց, մենք վերլուծություն կատարեցինք, հանդիպեցինք թեկնածուների հետ եւ պաշտպանեցինք անկուսակցական Սարգիս Մուրադյանին: Նա երիտասարդ, պայծառ անձնավորություն է, մարդը 3 հազար ձայնից ավելի հաղթեց»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Վանաձորում եւ Գյումրիում «Հայկական վերածնունդ» կուսակցության արձանագրած հաջողությանը, որը հաղթահարել է 6-տոկոսանոց շեմը, նշեց, որ այդ հաջողությունները պայմանավորված են եղել ոչ թե կուսակցությունով, այլ անձերով եւ տվյալ մարզերում ունեցած կառույցներով. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում հաջողության հասավ թեկնածուի շնորհիվ: Կարծում եմ, որ Վանաձորում ստացած ձայները պայմանավորված էր անձով:  Իսկ Գյումրիում իրենք ունեն լավ, հզոր կառույցներ, Շիրակի մարզում իրենք ավանդաբար կայուն ընտրազանգված են ունեցել: Որոշ կուսակցություններ էլ, որոնք շատ բարձր պլանկա էին դրել,  տեսանք, որ թե Գյումրիում, եւ թե Վանաձորում ոչ բավարար ձայն հավաքեցին»:

Հարցին՝ արդյոք նկատի ունի ՀԱԿ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, որոնք հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին չկարողացան հաղթահարել նվազագույն շեմը, եւ արդյոք այս ընտրություններից հետո կարելի է խոսել ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մահվան մասին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չի ուզում կոնկրետ գնահատականներ տալ.  «Ես չեմ ուզում գնահատական տալ, չեմ կարծում, որ ճիշտ կլինի առաջին նախագահի քաղաքական մոտալուտ մահվան վերաբերյալ գնահատականներ հնչեցնել: Արդյունքներն ու փաստերը կան, թող վերլուծություններ անեն»:

Անդրադառնալով ընտրակեղծիքների վերաբերյալ հրապարակումներին եւ ահազանգերին՝ Շարմազանովը նշեց, որ դրանցով զբաղվում են իրավապահները եւ կեղծիքներ եւ ընտրախախտումներ կատարած անձինք, որոնք կբացահայտվեն, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև
Ամենադիտված