Այսօր Հայաստանում հրաշալի երիտասարդ սերունդ կա, ու դա փաստելու համար պարտադիր չէ ապրել Հայաստանում
Ուշադրության կենտրոնումՍերժ Կանայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի միջիայլոց ...
Այսօր Հայաստանում հրաշալի երիտասարդ սերունդ կա, ու դա փաստելու համար պարտադիր չէ ապրել Հայաստանում: Նրանք նախաձեռնող են, խելացի, երիտասարդական անվախությամբ, բայց նաեւ չափած-ձեւած: Ամենակարեւորը էդ պայծառ երեխեքը ձերբազատված են սովետի շորշոփից ու կնիքից:
Նման երիտասարդություն ունեցող ազգը արդեն հաղթել է կամ ապագայում խոշոր հաղթանակ տանելու հզոր գրավական ունի: Եվ տաղտկալի են այն խոսակցությունները, թե այսօրվա երիտասարդները այն չեն ու իրենց ժամանակ այլ էր ամեն ինչ: