Վահագն Ղումաշյանի այլուրեքությունը հիմնավորող ապացույցներ են ձեռք բերվել. ՔԿ
ՔաղաքականությունՆուբարաշեն վարչական շրջանում հուլիսի 29-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով հուլիսի 29-ին ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Վահագն Ղումաշյանը ցուցմունք է տվել եւ ներկայացրել իրեն վերագրվող հանցանքի մեջ իր մասնակցությունը բացառող, այլուրեքությունը հաստատող հանգամանքներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, NEWS.am-ը տեղեկանումէ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ ստուգելու Վահագն Ղումաշյանի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները, հարցաքննել նաեւ նրա կողմից վկայակոչված անձանց, ովքեր հաստատել են նրա ցուցմունքներում նշված տվյալները։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախնական տվյալների հիման վրա՝ 2016թ. օգոստոսի 1-ին Վահագն Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: