Կարո Եղնուկյանը կմասնակցի տեսակցությունների արգելանքի մասին որոշման դեմ բողոքի քննությանը
ՔաղաքականությունԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի՝ դատախազի կողմից տեսակցությունների արգելանքի մասին որոշման դեմ բողոքը: Կարո Եղնուկյանը դատական նիստին չի մասնակցել, սակայն, նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել հաջորդ դատական նիստին Կարո Եղնուկյանի ներկայությունն ապահովելու համար, որը դատարանը բավարարել է:
Տիգրան Հայրապետյանը բողոքը ներկայացնելիս նշել է, որ հիմքեր չկան Եղնուկյանի նկատմամբ տեսակցությունների արգելանքի որոշում կայացնելու:
Նշենք, որ Տիգրան Հայրապետյանը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին կատարել իր գործառույթները: Նա ըստ փաստաբանի, մերժելով իրենց ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները, անգործություն է դրսեւորել ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործերով: Բողոքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր: