Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Այս մումիան 5300 տարեկան է, բայց դու կարող ես լսել, թե ինչ ձայնով էր նա խոսում ժամանակին

Իտալական Բոլցանո քաղաքում համագումար է անցկացվել, որի ընթացքում գիտնականներն ու լրագրողներն առաջին անգամ լսել են ամենահայտնի՝ 5000 տարի առաջ կյանքից հեռացած մարդու մումիայի՝ Էցիի ձայնը: Հիշեցնենք, որ «Էցի» անունը մումիային շնորհել են  գիտնականները, ովքեր հայտնաբերել են  նրան:

«Մենք չենք կարող հավաստիացնել, որ Էցիի ձայնը վերականգնել ենք իսկ և իսկ ճշգրտությամբ, սակայն հաշվի առնելով ձայնային ապարատի չափսերը՝ ձայնալարերն ու բերանի կառուցվածքը, գրեթե համոզված ենք, որ հենց այս ձայնով է 5000 տարի առաջ խոսել Էցին»,- պարզաբանել է գիտական փորձն իրականացնող գիտնականներից մեկը: Ուսումնասիրությունն  իրականացվել է համակարգչային տոմոգրաֆիայի շնորհիվ: Գիտնականները չէին կարող օգտագործել ռենտգեն-մեթոդը, չնայած նրա արդյունավետությունն առավել  բարձր կլիներ: Գիտնականների աշխատանքը բարդացնում էր նաև մումիայի դիրքը. նրա ձեռքն անմիջապես կոկորդին է: Կերակրափողի նախնական դիրքը վերականգնելու համար գիտնականները համակարգչային ծրագրով վերականգնել են մումիայի սկզբնական  դիրքը: Գիտափորձի արդյունքում վերարտադրվել են միայն Էցիի՝ ժամանակին արտաբերած ձայնավորները, սակայն աշխատանքները բաղաձայնների վերարտադրման համար շարունակվում են:

 Ըստ վերականգնված ձայնագրության՝ պարզ է դառնում, որ Էցին ունեցել է բավականին ցածր ու փոքր-ինչ դողացող ձայն: Հիշեցնենք, որ Էցիի հետ անցկացված նախորդ  գիտափորձի արդյունքում պարզ դարձավ, որ մումիան մահվանից 2 ժամ 30 րոպե առաջ ալպիական քարայծի միս է կերել: Ըստ բոլոր կատարված գիտափորձերի արդյունքների՝ հնարավոր է եղել վերականգնել նաև Էցիի կյանքի վերջին օրերի ժամանակագրությունը. Էցիի հագուստի վրա, բացի սեփականից, կային նաև օտար մարդկային արյան հետքեր: Գիտնական Խորնը իրադարձությունների նման ընթացք է առաջարկում դիտարկել. մահվանից մի քանի օր առաջ Էցին ձեռնամարտի էր բռնվել, որից դուրս էր եկել որպես հաղթող: Դա են վկայում նրա հագուստի վրայի  օտար արյան հետքերը և մարմնական վնասվածքները: Պարտված կողմը որոշել է վրեժխնդիր լինել,  և այն պահին, երբ Էցին պառկած հանգստանում էր, իսկ դա ապացուցում է նրա պառկած ու կծկված դիրքը, նետահարել է զոհին թիկունքից: Այն, որ Էցին վրեժի զոհ է, վկայում է նաև հանգամանքը, որ Էցին մահից հետո չի թալանվել: Նրա կողքին են եղել  նրա զենքերը, որոնք այդ ժամանակների համար անգնահատելի արժեք ունեին:

 

Հիշեցնենք, որ էցին սառցե մումիա է, որը սառույցի  հաստ շերտի տակից հայտնաբերվել է 1991թ.՝ Էցտալյան ալպերում, Սիմիլաուն լեռան վրա, որը ծովի մակարդակից բարձր է 3200մ:  Մումիայի տարիքը վերականգնված է՝ մոտ 5300 տարեկան: Ավստրիայում մումիային անվանեցին այն տարածքի անունով, որտեղ որ այն հայտնաբերվել է, իսկ Իտալիայում այն կոչում են «մարդը Սիմիլաունից» կամ «տիրոլյան սառցե մարդ»: Էցին  համարվում է հնագույն մումիան ողջ Եվրոպայում:  Ուսումնասիրությունների 25 տարիների արդյունքում շատ բան է պարզվել նրա մասին: Մասնավորապես, Էցիի հասակը 157 սմ է եղել, քաշը՝ 50 կգ,  տարիքը՝ 45-46: Գտնված դիակը, այսինքն՝ մումիան, ուներ 38 կգ քաշ: Ոսկորների, ատամի էմալի և մումիայի վրա գտնվող փոշու ուսումնասիրությունները վկայում են, որ Էցին ապրել է ներկայիս  իտալական Վելտուրո գյուղի մոտակայքում: Կճռիկա-ոսկրային կառուցվածքի և մաշվածության  ուսումնասիրություններից հետո գիտնականները եկան այն եզրահանգման, որ Էցին իր կյանքի ընթացքում  մշտապես տեղաշարժվել է բարձունքներ մագլցելով: Սա բնորոշ չէր եվրոպացիների ապրելակերպին, և այստեղից էլ գալիս ենք այն եզրահանգմանը, որ Էցին, հավանաբար, հովիվ է եղել, ով իր հոտը արածացրել է բարձրադիր լեռներում:  

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված