Գալուստ Սահակյանը հաստատեց. Տիգրան Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՔաղաքականությունԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հաստատեց, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահը պատգամավորներին հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Հիշեցնեմ, որ 15 օրվա ընթացքում պատգամավորը կարող է հետ վերցնել իր հրաժարականի դիմումը: Եթե հետ չի վերցնում, ապա հրաժարականը համարվում է ընդունված»,- նշեց Սահակյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ նախագահին մանդատը վայր դնելու մասին դիմումը ներկայացրել է հոկտեմբերի 3-ին: Ուրիխանյանը հրաժարվել է նաև «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից՝ պահպանելով տեղը կուսակցության վարչության կազմում: