Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նոր նախագահ է նշանակել
ՔաղաքականությունՎարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Արսեն Հարությունյանը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետը` Արսեն Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: