Քաղաքագետ. «Հայկական վերածննդին» հաջողություն ապահովեցին ակնհայտ ռեբրենդինգն ու ճիշտ թեկնածուների ընտրությունը
Քաղաքականություն«Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին «Օրինաց երկիր») հաջողությունը պայմավորված էր ակնհայտ ռեբրենդինգով, ճիշտ թեկնածուների ընտրությամբ, ինչպես նաեւ ընտրողների հետ անհատական աշխատանքով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Հարցին, ինչպես կարողացավ «Օրինաց երկիրը» նոր՝ «Հայկական վերածննդի» տեսքով հաջողության հասնել, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ակնհայտ ռեբրենդինգը, թեկնածուների ճիշտ ընտրությունը, ինչպես նաեւ ընտրողների հետ անհատական աշխատանքը, ինչին ծանոթ է «Օրինաց երկիրը»: Այս երեք բաղադրիչներն էլ, ըստ քաղաքագետի, «Հայկական վերածնունդ» կուսակցության համար արդյունք ապահովեցին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Գյումրիում 10.62% ձայն ստացավ, Վանաձորում՝ 13.34%: