Բանակաշինությունից անցնում ենք ազգ-բանակ տեսլականի. Վիգեն Սարգսյան
ՔաղաքականությունՀայկական բանակի հետ կկապվի ամբողջ ազգը: Այս մասին հոկտեմբերի 5-ին՝ ԱԺ-ում կառավարության ժամին, հայտարարել է պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցին:
Նրա խոսքով՝ պաշտպանության զարգացման ծրագրերը կներկայացվեն կառավարության ծրագրում: Գլխավոր տեսլականը ազգ-բանակի ստեղծումն է, հավելել է նախարարը:
«Բանակը կյանքի դպրոց կդառնա: Դրանից դուրս եկողները ավելի կրթված կլինեն, ավելի մարտունակ եւ ուժեղ, քան նախկինում էին: Բանակը պետք է դառնա պաշտպանական ինովացիաների եւ հետազոտությունները լոկոմոտիվներից մեկը»,- ասել է Սարգսյանը: