«Որոշումների կատարման մեջ ցանկացած հաջորդ նախարար ժառանգում է նախորդի խոստումները ». առողջապահության նախարար
ՔաղաքականությունԱռողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր նշեց, որ իրականացվելիք կոնկրետ քայլերը ներառված են Կառավարության ծրագրում, որը կներկայացվի շաբաթվա վերջ: Նախարարը նշում է, որ իր ծրագրում կարևորելու է թափանցիկություն և արդյունավետությունը: Իսկ լրագրողների հարցին, թե արդյո՞ք նախորդ նախարարի ծրագիրը այդպիսին չէր, Ալթունյանը պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել այնքանով, որ այսօր դուք դժգոհ եք»: