«ԱԻՆ-ն իր առջև դրված խնդիրներն ինչպես կատարել է, այնպես էլ շարունակում է կատարել». Արմեն Երիցյան (տեսանյութ)
ՔաղաքականությունՊատասխանելով լրագրողների հարցին, թե Արտակարգ իրավիճակների նախարարությանը նոր վարչապետի կողմից նոր խնդիրներ առաջադրվե՞լ են, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշում է. «Ընդհանուր առմամբ՝ այո, բայց մենք մեր խնդիրների մասին զեկուցել ենք և գնում ենք առաջ: ԱԻՆ-ն իր առջև դրված խնդիրներն ինչպես կատարել է, այնպես էլ շարունակում է կատարել»: Անդրադառնալով իր վերանշանակմանը՝ Երիցյանը նշում է. «Յուրաքանչյուրն իր աշխատանքի համար է նշանակվել և իր առջև դրված խնդիրները պետք է կատարի»: