Նախարար. Կառավարության ծրագիրը մինչեւ շաբաթվա վերջ կներկայացվի
ՔաղաքականությունՀայաստանի կառավարությունը նոր ծրագիրը կներկայացնի մինչեւ շաբաթվա վերջ: Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Նա նաեւ հավելել է, որ խորհրդարանում ծրագիրը կքննարկվի կառավարության սահմանած ժամկետներում:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում իր նախորդի՝ Արմեն Մուրադյանի գործունեությանը, Ալթունյանը նշել է, որ չի կարող պատասխանել այդ հարցին: Ամեն դեպքում, նա հավելել է, որ հարկավոր է ինչ-որ բան անել այնքանով, որքանով հանրությունը դժգոհ է առողջապահության ոլորտի վիճակից: