Շարմազանովը՝ Ուրիխանյանի մասին. Ես պարզ եւ բաց արտահայտվեցի
ՔաղաքականությունԵս պարզ եւ բաց արտահայտվել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դժգոհությունը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի երեկվա նիստում Ուրիխանյանը հայհոյախառն արտահայտություններ էր արել քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի մասին խոսելիս: Դրանից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ նրան որպես պարկեշտ մարդ էր ճանաչում, բայց հիմա ակնհայտ է. նրա տեղը ոչ թե խորհրդարանում է, այլ ախոռում: