Վարչապետը՝ պետական ծառայողների աշխատավարձերի մասին. Չգիտեմ…բայց առաքելություն ունեցող մարդիկ են պետք
ՔաղաքականությունՊետական ծառայության պետք է ընդունել նրանց, ովքեր իրենց աշխատանքի մեջ առաքելություն են տեսնում: Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում կառավարության ժամին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանի այն հարցին, թե ինչպես է հնարավոր նոր կառավարություն ներգրավել հմուտ մասնագետների, եթե նրանք շատ ավելի բարձր աշխատավարձով մասնավոր հատվածում են աշխատում:
Ի պատասխան վարչապետը հայտարարել է. «Չէ՞ որ մենք պայմանավորվել էինք, որ անկեղծորեն կշփվենք: Չգիտեմ…Ազնվորեն ասած, չգիտեմ: Անհրաժեշտ է նրանց շարքերում այնպիսիներին ընտրել, որոնք իրենց աշխատանքի մեջ առաքելություն են տեսնում: Այժմ ճիշտ չէ խոսել պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման մասին այն ժամանակ, երբ մենք դեռ չենք լուծել շատ այլ խնդիրներ: Բայց կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար, մենք անպայման պիտի վերադառնանք այդ հարցին: Այլապես մենք որակյալ կառավարիչներ չենք ունենա»,- հայտարարել է նա: