Սերժ Սարգսյանը Կառավարությունում է. նրան դրսում դիմավորեց վարչապետը
ՔաղաքականությունՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, եկել է Կառավարություն:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանին շենքի դիմաց դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը եւ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գեւորգյանը: Սպասվում է, որ նախագահը Կառավարություն է եկել՝ նոր կազմին ներկայացնելու համար:
Ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ շենքի դեռներին: