ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կառավարության նիստի սկզբում

Blog

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ուզում եմ մեր նիստն սկսել էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ և դրանից ելնելով, լրացուցիչ հարց մտցնել օրակարգ: Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում: Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ, որոնք հաճախ էապես տարբերվում են դրանց մասին հասարակական ընկալումներից:

Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի և ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ:

Օրինակ, հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է ընկերության բոլոր գնումները և շուկայական գներից ցանկացած շեղում հայտնաբերելու դեպքում կրճատում է այդ ծախսերը՝ թույլ չտալով, որ ընկերությունը բարդի այդ բեռը սպառողի ուսերին: Միայն 2007 թվականից առ այսօր հանձնաժողովի կողմից այդ հիմքով չընդունված գումարը կազմել է ավելի քան 22 մլրդ դրամ կամ ընկերության կողմից կատարված ներդրումների 20 տոկոսը: Մեկ այլ օրինակ, սպառողի և տեսուչի միջև հանցավոր համաձայնության հետևանքով առաջացած կորուստները ևս չեն ընդգրկվում սակագնի հաշվարկում: Վատ կառավարումից բխող նման չարաշահումներից տուժել է ոչ թե սպառողը, այլ ընկերության սեփականատերը, քանի որ նվազել է իր շահույթը, իսկ շահույթի նվազումը երբեք չի դրվել սակագնի բարձրացման հիմքում:

Մեկ այլ մտայնություն կապված է ճոխության հետ, երբ ընկերությունը շռայլորեն ծախսում է թանկարժեք մեքենաների, ճոխ բնակարանների և առանձնատների վարձակալության վրա, վճարում է անհիմն բարձր աշխատավարձ ղեկավար կազմին: Այս դեպքում ևս պատասխանատու հայտարարում եմ, որ սակագնի հաշվարկի ժամանակ հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը: Օրինակ, առանձնատների և բնակարանների վարձակալության գումարը սակագնում հաշվարկվել է զրո դրամով, իսկ մեքենաների վրա ծախսված գումարը նվազեցվել է երեք անգամ: 
Բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ է բարձրացել սակագինը: Դրա համար առկա է երեք հիմնական պատճառ`

• Առաջին պատճառը վերջին տարիների սակավաջրությունն էր: Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքն ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր:

• Երկրորդ պատճառն ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր 2013 թվականի դեկտեմբերին, որը տևել է 88 օր: Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ վեց ու կես անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա ևս բերել է լրացուցիչ ծախսերի:

• Երրորդ հիմնական պատճառը վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումն է: Բնականաբար, դա ևս ազդել է արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա:
Այսպիսով, որքան էլ անցանկալի լինի արձանագրել, համակարգն ունի վնասներ, որոնք պայմանավորված են օբյեկտիվ գործոններով: Ընդունված է, որ օբյեկտիվ գործոններով պայմանավորված վնասները փոխհատուցվում են սակագնի փոփոխության կամ պետական սուբսիդիայի միջոցով: Մենք հնարավոր չենք համարել համատարած սուբսիդիայի տարբերակը՝ համարելով, որ այն կարող է օգտագործվել միայն թիրախային` սոցիալապես անապահով խմբերի համար: Այս խմբերին աջակցության մասին որոշման նախագիծն է, որ այսօր առաջարկում եմ մտցնել օրակարգ:

Մինչև որոշման բովանդակությանն անցնելը, սակայն, հարկ է անդրադառնալ հետևյալ հարցադրմանը` իսկ ի՞նչ վտանգներ կարող են ծագել, եթե սակագները չբարձրանան, և էներգետիկ համակարգի օբյեկտիվ վնասները չփոխհատուցվեն:

Եթե նշված վնասները չփոխհատուցվեն, ապա ընկերությունը կշարունակի չվճարել արտադրող կայաններին: Արդյունքում` կունենանք շղթայական ռեակցիա, որը տնտեսության վրա կունենա անդառնալի հետևանքներ: Այսօր անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա: Մենք պարտավոր ենք պատասխանատու մոտեցում որդեգրել այս հարցում` ֆինանսապես առողջ համակարգի միջոցով ապահովելով երկրի էներգետիկ անվտանգությունը: Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ մոռանալ երկրի անվտանգության այս կարևորագույն բաղադրիչի մասին:

Ինչպես նշեցի քիչ առաջ, իշխանությունը պարտավոր է մտածել սակագնի թանկացման ազդեցությունը մեղմելու մասին: Առաջին հերթին խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով խավին:

Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու արդյունքում յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը, միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված, կկազմի շուրջ 1400 ՀՀ դրամ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք միջինում ամսական փաստացի սպառում է 200 կիլոՎատտ ժամ էլեկտրաէներգիա:

Այդ պատճառով Նախագահի հետ խորհրդակցելով՝ մենք նախապատրաստել ենք որոշում, որով սոցիալապես անապահով շուրջ 105.000 ընտանիքների կամ շուրջ 400.000 անձանց համար առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24.000 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու համար կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ:

Միևնույն ժամանակ մեր մտահոգության առարկան միայն անապահով խավերը չեն, այլ ցանկացած մեր քաղաքացի, որի կենսամակարդակի պահպանումը մեզ համար կարևորագույն խնդիր է: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի սակագնի բարձրացման պատրվակով սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացման փորձերը՝ անմիջապես ձեռնարկելով խիստ միջոցառումներ դրանք կանխելու համար:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ շեշտել էներգետիկ համակարգում մեր առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են: Կառավարությունը ներկայումս մշակում է էներգետիկ համակարգի զարգացման երկարաժամկետ և համապարփակ ռազմավարական ծրագիրը, որը շուտով կներկայացվի հանրության դատին: Այս կարևորագույն փաստաթղթի շուրջ պատրաստ եմ աշխատելու ցանկացած քաղաքական կամ հասարակական ուժի հետ՝ անկախ կառավարության վերաբերյալ իրենց դիրքորոշումներից:

Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի Պուտինը պատրաստ է ընդունել ԱՄՆ բանագնացներին․ Լավրով Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Պայքար՝ անցյալի համար․ Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլիի կառավարման տարիների խորհրդանիշ «Ռիկեի կուժերը» ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման «չտեսնված» միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ․ ԱՄՆ ֆիննախ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը դարձել է ամենաշոգ օրերից մեկը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Լավրով․ Մոսկվան ԱՄՆ-ին հարցեր է ուղղել Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses1 զոհ, 6 վիրավոր՝ Բրյանսկին հասցված հարվածի հետևանքով Կահիրեի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյnւն. կան զnhեր և վիրավnրներ Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Երկրաշարժ է տեղի ունեցելԱպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին. Լավրով Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՄեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել
Ամենադիտված