Կարեն Կարապետյան․ Կստեղծենք բիզնեսին աջակցելու մեխանիզմներ, բայց ոչ ի վնաս ազատ մրցակցության
ՔաղաքականությունՊետությունը կստեղծի բիզնեսին աջակցելու նոր մեխանիզմներ։ Այս մասին հոկտեմբերի 6-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ընդ որում աջակցությունը չպետք է անհավասար պայմաններ ստեղծի մյուսների համար։ «Պետք է շատ հստակ ձեւակերպել, թե որ դեպքերում է նման աջակցություն ցուցաբերվելու, որպեսզի բիզնեսի աշխատանքը չխախտենք ու չխանգարենք ազատ մրցակցությանը»,- հավելել է Կարապետյանը։