Էլինար Վարդանյան․ Հայաստանի ՀԿ-ները կկարողանան դատարան դիմել քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար
ՔաղաքականությունՀայաստանի ՀԿ-ները կկարողանան դատարան դիմել քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։Այս մասին հայտնել է մարդու իրավունքների հարցերով խորհդրարանական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում եւ հարակից օրինագծերում փոփոխությունների նախագծի մասին։
Օրինագծի նախնական խմբագրություններում ՀԿ-ները նման հնարավորություն չունեին։ Հետո նման հնարավորություն ամրագրվել է, բայց միայն շրջակա միջավայրին վերաբերող հարցերով։
Սակայն դեռ կա զգալի սահմանափակում՝ բնապահպանության հարցերով դատարան դիմել հնարավոր է միայն եթե տվյալ ՀԿ-ն մասնակցել է շրջակա միջավայրի վրա այն նախագծի ազդեցության գնահատականի քննարկումներին, որից տուժում են շրջակա միջավայրը ու այն քաղաքացիները, ում կազմակերպությունը մտադիր է պաշտպանել։ Հնարավոր է նախագիծը մի քանի տարի առաջ է հաստատվել ու կազմակերպությունը չի կարողացել մասնակցել քննարկումներին (կամ այն ժամանակ այն պարզապես գոյություն չի ունեցել) ։ Բայց դա չպետք է խանգարի մարդկանց իրավունքների պաշտպանությանը, համարում է Վարդանյանը։