105 հազար ընտանիքի նպաստը ամսական 2 դրամով ավելացնելու կառավարության այսօրվա որոշումը շախմատային լեզվով ասած ձիու քայլ է
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
105 հազար ընտանիքի նպաստը ամսական 2 դրամով ավելացնելու կառավարության այսօրվա որոշումը շախմատային լեզվով ասած ձիու քայլ է:
Այն նպատակ ունի պառակտել հոսանքի թանկացման դեմ պայքարի շարժումը՝ միաժամանակ ժամանակավորապես թուլացնելով սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը նպաստառուների ընտանեկան բյուջեի վրա:
Բայց այդ որոշումը հարցի խորքային լուծում չի ենթադրում, որովհետև վաղը կամ մյուս օրը Բիբինը կամ բիբինանման մեկ ուրիշը կրկին սակագին բարձրացնելու հայտ կներկայացնի, որովհետև չեմ կարծում, թե կախարդական փայտիկով վաղվանից կվերանան ռուսական պետական բիզնեսում առկա բոլոր խնդիրները՝ թալան, թալան և կրկին թալան...