Խորհրդարանին առաջարկում եմ Ոստիկանության մասին օրենքում փոփոխոիւթյուններ կատարել
Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խորհրդարանին առաջարկում եմ Ոստիկանության մասին օրենքում փոփոխոիւթյուններ կատարել՝ արգելելով հանրային միջոցառումներին քաղաքացիական հագուստով ոստիկանների ներկայությունը:
Դա կկանխարգելի սադրիչների ի հայտ գալը (նաև հենց ոստիկանության շարքերից) և միաժամանակ դրանց երևալու դեպքում հնարավորություն կընձեռի միջոցառումների կազմակերպիչներին դրանց արագ չեզոքացումը:
Եթե այս առաջարկին դեմ գնա ոստիկանությունը, ապա տրամաբանական է ենթադրել, որ եթե հայոց աշխարհում առկա են սադրիչներ, ապա միմիայն ոստիկանության կողմից ներդրված. չինմաչինցի իմաստուն: