Եթե ճշմարիտ է ՀԷՑ-ի գործունեության և անձամբ Բիբինի նկատմամբ ՌԴ-ում հարուցված հետաքննության փաստը, ապա կարելի է այն օգտագործել և կոմպրոմիսի գնալ երկրի ղեկավարի հետ
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե ճշմարիտ է ՀԷՑ-ի գործունեության և անձամբ Բիբինի նկատմամբ ՌԴ-ում հարուցված հետաքննության փաստը, ապա կարելի է այն օգտագործել և կոմպրոմիսի գնալ երկրի ղեկավարի հետ:
Թե որպեսզի պահպանվի Սերժ Սարգսյանի դեմքը ու նաև որոշակիորեն լուծվի հոսանքի թանկացման խնդիրը՝ առաջարկում եմ փոխզիջման տարբերակ. սակագինը բարձրացնել 3,15 դրամով՝ դարձնելով 45 դրամ՝ 5 տարի փոփոխության չենթարկելու պայմանով, որ պետք է կնքվի ՀԷՑ-ի և հանձնաժողովի կամ կառավարության միջև:
Եթե ՀԷՑ-ը չտեղավորվի այդ բարձրացման մեջ, ապա նրան առաջարկել (նաև դատարանով՝ եթե դրա անհրաժեշտությունը ծագի) հրաժարվել գործունեության լիցենզիայից՝ հայտարարելով ՀԷՑ-ի կառավարման միջազգային մրցույթ: