Ո՞նց կարող էի մոռանալ սենց բան...
Ուշադրության կենտրոնումՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ո՞նց կարող էի մոռանալ սենց բան.
2003-ին «կինո Նաիրիի» մոտ դհոլի ընդդիմադիր հանրահավաքի ժամանակ լրագրողների սարքերը ջարդվեցին օլիգարխիական սափրագլուխների կողմից: Երկու օր առաջ նույն երևույթը կրկնվեց, սակայն ջարդարաներն այս անգամ ոստիկանությունից են:
Սրանից եզրակացություն. քաղաքական/քաղաքացիական ջարդարարության երևույթը ինստիտուիցիոնալ զարգացում է ապրել վերջին 12 տարվա ընթացքում:
Իսկ որ ոստիկանապետը ներողության պես ինչ-որ բան խնդրեց՝ դա նորություն չի. նույնն արվեց սափրագլուխների «պապաների» կողմից 2003-ին, և նրանք նույնիսկ որոշ չափով վերականգնեցին իրենց թուլեքի պատճառած վնասը...