Հոսանքի թանկացման երեք օբյեկտիվ պատճառներից՝ վարչապետի մեջբերած, երկուսը սուբյեկտիվ են
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հոսանքի թանկացման երեք օբյեկտիվ պատճառներից՝ վարչապետի մեջբերած, երկուսը սուբյեկտիվ են, իսկ մեկը ժամանակավոր է: Սկսենք վերջից՝ ժամանակավորից՝ ատոմակայանը 2013-ին չի գործել 88 օր, ինչի առաջացրած լրացուցիչ ծախսերը եթե բաժանվեին 3-4 տարվա վրա, ապա դրանց չեզոքացումը ավելի տանել կլիներ սակագնային առումով:
Սակավաջրության և Հրազդան 5-ի կողմից թանկ հոսանք արտադրելը. դրան կարելի է հակադրել իրանական ավելի էժան գազի, որ գալիս է Հայաստան, վերամշակվում և վերադառնում հոսանքի տեսքով, ծավալների աճը:
Վերջին 3 տարում դոլար-դրամ փոխարժեքի 20 տոկոս աճը. նորմալ ընկերության նորմալ մենեջերը կփնտրեր այլընտրանք դոլարային վարկին, հատկապես, որ ՀԷՑ-ը ռուսական ընկերություն է:
Այնպես, որ ցանկության դեպքում, եթե դրան գումարվեր սրտացավությունը, ինչը բնականաբար բացակայում է ռուս (տվյալ դեպքում) մենեջերի մոտ, թվարկված երեք գործոնների ազդեցությունը կնվազեցվեր համարյա թե զրոյական աստիճանի: Էլ չեմ խոսում մնացած սուբյեկտիվ պաճառների մասին:
Բայց դրա համար երկրին անհրաժեշտ է ինքնիշխանություն, ինչն այսօր դժբախտաբար բացակայում է...