Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել ՀՔԾ եւ ազատ արձակել
Քաղաքականություն«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, այսօր` հոկտեմբերի 7-ի առավոտյան բերման էին ենթարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Շահեն Հարությունյանը նշել է, որ իրենց տուն են եկել բերման ենթարկելու որոշումով. պատճառաբանումն այն է, իրեն հուլիսին կանչել են որպես վկա, սակայն ինքը չի ներկայացել:
Շահեն Հարությունյանն ընդգծել է, որ իրեն հուլիսին ոչ մի ծանուցում չի եկել: Նրան բերման ենթարկելուց հետո որոշ ժամանակ անց ազատ են արձակել: