Երեւան է ժամանում Փարիզի քաղաքապետը
ՔաղաքականությունԵրեւանի քաղաքապետի հրավերով, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (Anne Hidalgo) պաշտոնական այցով կժամանի Երեւան:
Նրան կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն: Այդ առիթով, պատվիրակությունը հանդիպումներ կունենա տնտեսական եւ կրթական ոլորտի գործընկերների հետ: Հոկտեմբերի 8-ին տիկին քաղաքապետը կհանդիպի Հանրապետության նախագահին Արտաքին գործերի նախարարին եւ Երեւանի քաղաքապետին:
Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի նաեւ Կոմիտասի անվան թանգարան: Փարիզի քաղաքապետը կմասնակցի « Էրեբունի–Երեւան–2798» տոնակատարության հանդիսավոր արարողությանը: