ՀԱՀ–ի սահմանադրական դատարանը հրաժարվել է հանել նախագահի դեմ կաշառակերության մեղադրանքները
ՔաղաքականությունՀԱՀ–ի Սահմանադրական դատարանը ուրբաթ հրաժարվել է բավարարել Պրետորիայի Բարձր դատարանի որոշման կապակցությամբ դատախազության բողոքը։ Դատարանը չհիմնավորված է համարել նախագահ Ջեյկոբ Զումայի դեմ 2009-ին կաշառակերության մեղադրանքները չեղյալ հայտարարելը եւ որոշել է, որ դրանք պետք է վերանայվեն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Դատարանը կարծում է, որ դատախազության բողոքը չի համապատասխանում արդարադատության շահերին»,– ասված է որոշման մեջ։
Թեպետ Պրետորիայի դատարանի որոշումը կայացվել է ազգային դատախազության դեմ ընդդիմադիր Դեմոկրատական դաշինքի հայցի հիման վրա, նախագահ Զուման իրեն գործի երրորդ կողմ է համարում, քանի որ այն անմիջականորեն անդրադառնում է նրա շահերին։ Նա բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան։
«Նախագահը ի գիտություն է ընդունել սահմանադրական դատարանի որոշումը եւ սպասում է գերագույն վճռաբեկ դատարանի որոշմանը»,– ասել են նախագահի աշխատակազմից։
Պրետորիայի Գերագույն դատարանը այս տարվա ապրիլին եկել էր այն եզրակացության, որ Զումայի դեմ հետաքննությունը դադարեցնելու մասին ազգային դատախազության որոշումը կայացվել է ճնշման տակ։